Կոտրի՛ր բոլոր ժամացույցները 


Սենյակիս օդը թանձրացել է ...
 Մենակությանս մառախուղը թանձրությամբ տարածվել է սենյակումս ... ու ականջներումս լսվում է ժամացույցի անիմաստ թիր ու թխկոցները , չէ , որ ժամերի սահելն ու անցնելը չեն փոքրացնում այն հեռավորությունը , որը տեղավորվել է մեր արանքում ... սլաքները
պարզապես տաշում են առանց այն էլ տաշված կյանքս ... Այդ անիմաստ թիկ-թակները կացնահարում են էությունս ու քարացնում լռությունս , կանգնել եմ հայելու դիմաց ՝ լուռ ու գունատ հայացքով  զրուցում եմ հայելում երևացող այդ խղճուկի հետ ... ինչքա՜ն տանջված է նա  ... կարծես իր աչքերում կարոտ է գրված ... կա՜-րո՜տ ...
  Բարկացած , ատամներս կրճտացնում եմ այդ հիմարի վրա ու վերմակս գրկած կրկին ընկնում եմ անկողնուս գիրկը ...
   Իմ լռությունը թարգմանող բառարանը լռությունս անվանում է մենություն ու անհագ կարոտ ...
   ... ինչքան դժվար է ապրել կարոտով , անհո՜ւյս  կարոտել ... անխնա սիրե՜լ ...
    ... ու դու ծնվեցիր իմ մենության մեջ , ու դու ապրում ես իմ լռության մեջ ... ինչքան էլ լեզուս ժխտի իմ սերը , ես քեզ խնդրում եմ փակի՛ր ականջներդ ՝ և աջը , և ձախը , ու լուրթ հայացքով լսիր խոսքերը սիրող իմ սրտի ...
 Ծնկում եմ դիմացդ , հա հե՛նց ես , հե՛նց քո թագուհին , ծնկել եմ ՝ նայի՛ր , ես քեզ գեթ մի խնդրանք ունեմ , իսկ ավելի ճիշտ միայն երկուսը ՝ խնդրում եմ ես քեզ ՝կոտրի՛ր աշխարհի բոլոր ժամացույցները ու փախչիր ինձ մոտ , քո թագուհուն  թագավորի վերադարձին արժանացրու , իսկ երկրորդ խնդրանքս այն է , որ սպանելով անգամ այս ողջ աշխարհին կատարես խնդրանքն իմ առաջին ...
   Խնդրում եմ ՝ դու իմ խլացած թյուր տեսողություն ՝ գունավորի՛ր  իմ կյանքը անգույն  , իմ դիմագծերի տխուր  պատկերում ՝ ժպիտ նկարի՛ր իմ դեմքին անգույն ... դու իմ մենությո՜ւն , իմ հոգու ծնող , դու մի որբացրո՛ւ թույլիկ զավակիդ , իմ առատության սակավ մի մասնիկ , իմ արցունքների միակ դու պատճառ ... իմ խենթ սրտիկում միայնակ ապրո՜ղ ... իմ հիշողության անբաժան մասնի՜կ ...  
                                                      ... փշրիր աշխարհի բոլոր ժամացույցները ու ժամանիր մեր ժամադրավայրը ...
                                                               Հեղինակ ՝ «Զգացմունքային ՜... Ա. Խաչատրյան »