Կոտրի՛ր բոլոր ժամացույցները 


Սենյակիս օդը թանձրացել է ...
 Մենակությանս մառախուղը թանձրությամբ տարածվել է սենյակումս ... ու ականջներումս լսվում է ժամացույցի անիմաստ թիր ու թխկոցները , չէ , որ ժամերի սահելն ու անցնելը չեն փոքրացնում այն հեռավորությունը , որը տեղավորվել է մեր արանքում ... սլաքները

« Իրանա ա նվիրվում » շարքից

 
Իմ փոքրիկ սրտի հասուն տղամարդ , Տողերս կրկին քեզ եմ նվիրում ... Իմ երջանկության ծնո՛ղ , արարո՛ղ՝ Իմ սիրտը միայն քեզ եմ վստահում ... Ու թե հանկարծ սրտիկս կոտրես Զգու՛յշ , մատերդ չվնասես ... Իմ փոքրիկ սրտի դու մեծ երազանք Սրտումս ապրի՛ր , այդտեղ մեծացի՛ր , արմատավորվի՛ր Ու տան տեր դարձիր ... Իմ անմեղ սիրո արարիչ միակ , Իմ ապագայի միակ ուղեկցորդ ՝ Տողերս քոնն են ... Իմ աղոթքների անփոփոխ հերոս , Տերը մեր սիրուն թող , որ միշտ լինի Սատար ու հովան ... Իմ ժպիտի միակ հեղինակ ՝ Ժպիտդ միայն ինձ կյանք է տալիս , Դու իմ կյանք դարձած , կյանքից առավել իմ միակ հերոս ... ♥)) սիրում եմ քեզ

«Ի՛մ կիսատությո՜ւն»

Այն ժամանակ, երբ ես ուղղակի կնայեմ աչքերիդ մեջ ու կզգամ, որ այդ փայլն ու երջանկությունը ինձնով արարված չէ՝ ապա շուտափույթ հողը կզգա, թե ինչպես ինձ իր գիրկն առավ… Այն ժամանակ, երբ հանդիպելուց չգրկես ինձ ու չասես որ սիրում ես, ապա այդ ժամանակ մարմինս կզգա, թե հոգուս ինչպես են հուղարկավորում… փշրված երջանկությանս մեջ կնստեմ մի անկյունում և կնայեմ, թե քամին ինչպես է օդում պարեցնում երջանկությանս փշրված ու փոշոտ մասնիկները…